Ձախորդ Փանոսը - Հովհաննես Թումանյան | Հեքիաթ
Log in
YouTube
by
nidderok
Ժամանակով մի աղքատ մարդ է լինում,
անունը՝ Փանոս։
Ինքը մի բարի մարդ է լինում,
բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։
Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։
Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։
Մի օր եզնիքը սելում լծում է,
կացինը առնում գնում անտառը փայտի։
Անտառում էս Փանոսը միտք է անում,
թե մի բան, որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ,
ահագին գերանը․ գետնից բարձրացնեմ, գցեմ սելի մեջը,
ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ,
որ ծառը կտրեմ թե չէ՝ ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում,
ինքը անցնում վերի կողմը,
կացինը քաշում — թըրըխկ հա թըրըխկ։
Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա։
Ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում,
սելը ջարդում, եզներն էլ հետը։
Փանոսը մնում է ապշած կանգնած։
Ի՞նչ պետք է անի։
Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։
Տեսնում է՝ մեջը վայրի բադեր են լողում։
Ասում է՝
«Գլուխը քարը, չեղավ-չեղավ,
արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս»։
Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մին սպանի․
բադերը ճղճղալով ցրվում են, փախչում,
որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում,
կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը,
տակն անում, կորչում։
Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։
Ի՞նչ անի, ի՞նչ չանի։
Շորերը հանում է դնում լճի ափին,
ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։
Գնում է գնում, քանի առաջ է գնում,
ջուրն էնքան խորանում է,