Գառնու տաճար

Գառնու տաճարը գտնվում է Երևանից մոտ 30 կմ հեռավորության վրա։ Այն միակ պահպանված հեթանոսական տաճարն է Հայաստանում։ Տաճարը կառուցվել է առաջին դարում և նվիրված է եղել արևի աստծուն։ Գառնին շատ զբոսաշրջիկների սիրելի վայր է, որովհետև այնտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի կիրճը։