Պապն ու շաղգամը
Կար-չկար փոքրիկ մի բակ ու գեղեցիկ մի տնակ,
Ապրում էին պապիկ-տատիկ, Եվ մի լավ թոռնիկ։
Տոն է մեր տանը, Պապին ցանեց շաղգամը,
Ջրում է, որ մեծանա, մեծ շաղգամ դառնա։
Տոն է մեր տանը, պապին ցանեց շաղգամը,
Ջրում է, որ մեծանա մեծ շաղգամ դառնա։
Շաղգամն աճեց, մեծացավ, միայն մկնիկն իմացավ,
Վազեց գնաց տատի մոտ, կանգնեց դռան մոտ։
Տոն է մեր տանը, պապին ցանեց շաղգամը,
Ջրում է, որ մեծանա, մեծ շաղգամ դառնա։
Ի՞նչ ես ասում, իմ մկնիկ, ու՞ր ես եկել դու մոտիկ,
Թող, որ հանգիստ գործ անեմ, հատակս ավլեմ։
Վա՜յ, վա՜յ, թխվածքս, չլսեցի ասածդ,
Գնամ արագ դուրս հանեմ, բոլորին կանչեմ։
Վա՜յ, վա՜յ, թխվածքս, չլսեցի ասածդ,
Գնամ արագ դուրս հանեմ, բոլորին կանչեմ։
Ի՞նչ է եղել, իմ մկնի՛կ, թող գործ անեմ, ա՛յ պստիկ,
Ուզում ես, որ քեզ մոտ գա՞մ ու քեզ պանիր տամ։
Տոն է մեր տանը, մեծացել է շաղգամը,
Հիմա արագ դուրս հանեմ, բոլորին կանչեմ։
Տոն է մեր տանը, մեծացել է շաղգամը,
Հիմա արագ դուրս հանեմ, բոլորին կանչեմ։
Տատի՛կ, տատի՛կ, ե՛կ մոտիկ,
Թող հավին չալպուտուրիկ,
Արի,՛ հասի՛ր օգնության, թող գործերը տան։
Տոն է մեր տանը, մեծացել է շաղգամը,
Հիմա արագ դուրս հանեմ, բոլորին կանչեմ։
Տոն է մեր տանը, մեծացել է շաղգամը,
Հիմա արագ դուրս հանեմ, բոլորին կանչեմ։
Հավիկ, հավիկ իմ փոքրիկ, խմի՛ր ջուր ու կե՛ր կուտիկ,
Քեզ կտամ գարու հատիկ, իմ չալպուտուրիկ։
Տոն է մեր տանը, մեծացել է շաղգամը,
Գնամ արագ բակ հասնեմ, պապիկին օգնեմ։
Տոն է մեր տանը, մեծացել է շաղգամը,
Գնամ պոչ պոչի բռնենք ու հողից հանենք։
Ես թոռնիկն եմ, թոռնիկն եմ, բոլորի սիրելին եմ,
Սիրում եմ գրքեր կարդալ ու խաղեր խաղալ։
Տոն է մեր տանը, մեծացել է շաղգամը,
To start learning, sign up for free.